ՖԻՖԱ-ն կոմունիստական դիկտատուրա է հիշեցնում. Մինո Ռայոլա
Աջակցիր «Ա1+»-ինՀայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, ով համագործակցում է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ, խստորեն քննադատել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային:
«ՖԻՖԱ-ն կոմունիստական դիկտատուրա է հիշեցնում: Այն մարդկանց միայն թելադրում է, թե ով ինչ պետք է անի: Ֆուտբոլային գործակալների միությունը ցանկանում է ավելի թափանցիկ աշխատել, բայց դա պետք է անի նաև ՖԻՖԱ-ն: Բոլոր գործակալները գտնում են, որ հարկավոր է փոխել օրենքները:
Հարց է ծագում, ինչու մենք պետք է գումարներ վճարենք ՖԻՖԱ-ին, այն դեպքում, որ գործ ունենք ՈՒԵՖԱ-ի հետ: Այսօր ՖԻՖԱ-ն ցանկանում է ամեն ինչ իր ձեռքում պահել, ներկայանալ և որպես ղեկավար, և գործարար, և իրավաբան, և այլն: Մենք այլևս ոչ մի հարց չենք քննարկի ՖԻՖԱ-ի հետ և կփորձենք ստեղծել տրանսֆերների եվրոպական առանձին գործակալություն՝ իր գործակալներով և ֆուտբոլիստներով», - անվանի գործակալի խոսքերը մեջբերում է իսպանական Marca թերթը:
Հավելենք, որ Մինո Ռայոլան Ֆուտբոլային գործակալների միության նախագահն է: