Կարևոր խոսակցություն է լինելու․ վարչապետն Ագարակում է, Աննա Հակոբյանն ուղեկցում է նրան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈւղղաթիռը, որում գտնվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քիչ անց վայրէջք կկատարի Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում։ Այս մասին վարչապետը հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Նշենք, որ այսօրվանից Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է և ներգրավվում է ապրիլի 5-ի հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավին:
««Այո»-ի քարոզարշավը լինելու է շատ ակտիվ։ Շատ հետաքրքիր, շատ կարևոր ասելիքներ կան, շատ կարևոր խոսակցություն է լինելու։ Հույս ունեմ, որ ձեր բազմաթիվ հարցերի պատասխանը կտամ»,- ասաց նա։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց ուղղաթիռում գտնվող մյուս ուղևորներին։ Վարչապետին ուղղաթիռում ուղեկցում էր կինը՝ Աննա Հակոբյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, «Այո» քարոզարշավի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։