A
A
Մարտի 8՝ նվիրված մորը պաշտպանած 13-ամյա աղջկան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երևանում երթ է անցկացվել, մասնակիցները երթը նվիրել են Գյումրիում դաժանաբար ծեծված ու այժմ կյանքի համար կռիվ տվող 13-ամյա աղջնակին։
«Մարտի 5-ին Գյումրիում ծեծելով սպանել են Մարինեին։ Միակ մարդը, որ փորձել է իրան պաշտպանել, եղել է իրա 13-ամյա աղջիկը, ով հիմա ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Այս երթը մենք նվիրում ենք նրան»։
Հիշեցնենք, որ Մարինեին սպանել է նրա 28-ամյա զուգընկերը։ Ծեծի է ենթարկել նրան և նրա 13-ամյա աղջկան։ Մարինեն մահացել է ծեծից մոտ 8 ժամ հետո՝ իր տանը։ Նրա մահվանից հետո միայն՝ բռնարարի մայրը զանգել է շտապօգնություն։ Դեպքի վայր ժամանակ բժիշկները արձանագրել են մահը, իսկ նրա 13-ամյա աղջկան անգիտակից վիճակում՝ գանգուղեղային փակ վնասվածքներով, տեղափոխել հիվանդանոց։ Երեխան վիրահատվել է, մինչ այժմ գտնվում է արհեստական շնչառության սարքի տակ՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Տեսանյութը՝ Epress.am-ի