Ամերիկայում ուրախացել են, որ Զլատան Իբրահիմովիչը հեռացել է «Լոս Անջելես Գելաքսիից»
Աջակցիր «Ա1+»-ին«Լոս Անջելես Գելաքսի» ֆուտբոլային թիմի ամերիկացի կիսապաշտպան Սեբաստիան Լիետհեթը պատմել է, թե ինչ է փոխվել ակումբում Զլատան Իբրահիմովիչի հեռանալուց հետո: Շվեդացի ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս իտալական «Միլանում»:
« Նրա ժամանակ մթնոլորտը թիմում շատ լարված էր, ոչ մեկը իրեն ազատ չէր զգում: Դա հիասթափություն էր պատճառում: Լինում էին պահեր, որ ցանկանում էիր հանել խաղակոշիկները և պարզապես դուրս գալ դաշտից: Երբ նա հեռացավ, թիմում բոլորն էլ ուրախացան, սկսեցին ավելի ազատ պահել իրենց: Մենք միասնական թիմ դարձանք: Կարող եմ ասել, որ նրա հետ խաղալն ավելի բարդ էր, քան նրա դեմ հանդես գալը», - ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը:
Նշենք, որ Զլատան Իբրահիմովիչը «Լոս Անջելես Գելաքսիում» հանդես է եկել 2018-19թթ և անցկացրած 58 խաղում դարձել է 53 գոլի հեղինակ: 38-ամյա հարձակվողի ներկայիս ինքնարժեքը կազմում է 3,5 մլն եվրո: