Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport shtanga
A A
Սպորտ

Հայաստանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կունենա 12 մասնակից

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան հրապարակել է ապրիլի 2-12-ը Մոսկվայում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցների ցանկը։ Այս տարի մրցումներին հայտ են ներկայացրել 42 երկրներ, այդ թվում 199 ծանրորդուհի, 187՝ ծանրորդ։

Հայաստանից հանդես կգան 12 հոգի: Կանանց մրցաշարում հայտավորվել են Իզաբելա Յայլյանը (59 կգ քաշային կարգ), Միլենա Խաչատրյանը (71 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ): Տղամարդկանց առաջնությունում ելույթ կունենան Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ 89 կգ), Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Մեր մասնակիցներից առաջինը մրցասպարեզ կմտնի Իզաբելա Յայլյանը, ապրիլի 6-ին։ Նրա քաշային կարգում հայտ են ներկայացրել 29 մարզուհի։ Ապրիլի 8-ին պայքարի մեջ կմտնեն Միլենա Խաչատրյանն ու Անդրանիկ Կարապետյանը։ Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը հանդես կգա ապրիլի 11-ին, իսկ փոխչեմպիոն Գոռ Մինասյանը՝ ապրիլի 12-ն։ 

Հավելենք, որ Եվրոպայի 2020թ առաջնությունը օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին՝ վեցերորդ մրցաշարն է։