Երևանում բացվում է նոր պլանետարիում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում նոր Պլանետարիումը կբացվի տեխնիկական ռեժիմով՝ 2020 թվականի մարտի 7-ին: Այդ մասին տեղեկանում ենք պլանետարիում տարածած հաղորդագրությունից։
Այն կցուցադրի ֆիլմեր տիեզերքի ծագման, աստղերի և մոլորակների ձևավորման, ինչպես նաև տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին:
Պլանետարիումը կունենա 14 մ տրամագիծ ունեցող էկրան և կտեղավորի մինչև 50 մարդ: Հանդիսատեսի տեղակայումը կլինի փափուկ բազկաթոռների վրա, այդպիսով հնարավոր կլինի բառացիորեն պառկել և նայել աստղային երկնքին:
Անգլիական պարկում՝ Պլանետարիումի մոտակայքում՝ կտեղավորվի հսկա 6-մետրանոց լուսինը, որը գիշերվա ընթացքում փայլելու է:
Նախագիծը ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի «Պլանետարիում 1» թիմի (գմբեթի տրամագծով ամենամեծը աշխարհում) և պլանետարիումի առաջատար դիզայներ Գրիգոր Մաշուրյանի համատեղ ջանքերով:
Գրիգոր Մաշուրյան, մեջբերում․
«Հատկապես ներկայումս շատ կարևոր է, երեխաների մեջ սերմանել ձգտումը դեպի տեխնիկական մասնագիտություններ, որպեսզի մեր երկրում լինեն ավելի շատ ինժեներներ, ովքեր կձևավորեն Հայաստանի ապագա զարգացումը: Պլանետարիումը հիանալի կրթական ծրագիր է պարունակում Եվրոպական տիեզերական հասարակության (ESO) կինոնկարներից և «Պալենատրիում 1» ստուդիայում ստեղծված ֆիլմերից»:
Պլանետարիումը պլանավորում է անցկացնել նաև օպերային, սիմֆոնիկ և ջազային համերգներ, ինչպես նաև պաշտոնական միջոցառումներ և ներկայացումներ:
Աշխատանքային ժամերը ՝ 10։00-ից 22։00-ը