Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chesspro liga
A A
Սպորտ

«Հայկական արծիվների» հաջորդ մրցակիցը «Նյու Յորքի մարշալներ» թիմն է (տեսանյութ)

Վիրտուալ շախմատի Prochess լիգայում հայտնի դարձան քառորդ եզրափակիչ փուլի զույգերը: Հայաստանը ներկայացնող «Հայկական արծիվներ» թիմը կհանդիպի «Նյու Յորքի մարշալներ» թիմի հետ, որը գլխավորում է հանրահայտ գրոսմայստեր Հիկարու Նակամուրան: 

Ամերիկյան թիմը միայն լրացուցիչ մրցամարտում իրավունք ստացավ խաղալու քառորդ եզրափակիչում, քանի որ Արևմտյան գոտում զբաղեցրել էր 4-րդ տեղը: Անցումային մրցախաղում նյույորքցիները թայ-բրեյքում հաղթել են «Ֆրանսիայի աքլորներ» թիմին:

Նշենք, որ քառորդ եզրափակիչ արգելքը հաղթահարող թիմերը կմտնեն եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, մայիսի 22-24-ը: Այստեղ կիսաեզրափակիչ և եզրափակիչ մրցամարտերի օգնությամբ կորոշվի այս տարվա ուժեղագույն թիմը:

Եզրափակիչ մրցաշարի պատվավոր հյուրերը կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանան, ամերիկացի Վեսլի Սոն և այլք: