A
A
Ծեծի արդյունքում գյումրեցի կինը մահացել է, 13-ամյա դստեր վիճակը ծանր է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 5-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» է տեղափոխվել 12-ամյա աղջիկ: Նրա վրա եղել են բռնության հետքեր, աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Ինչպես «Այսօր» լրատվականին փոխանցել է հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը, աղջկան այժմ վիրահատում են, նրա մոտ, նախնական տվյալներով, ներքին արյունահոսություն է եղել: Ըստ շրջանառվող լուրերի՝ փոքրիկը բռնության է ենթարկվել մոր զուգընկերոջ կողմից: Դեպքի առիթով կատարվում է քննություն:
Ավելի ուշ գտնվել է ծեծված երեխայի մոր`43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։
Հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ:
Ցայգ ՀԸ