Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Դասարանցիները» ֆիլմի պրեմիերան կայացավ (տեսանյութ)

«Մոսկվա» կինոթատրոնում երեկ` մարտի 4-ին, կայացավ Տիգրան Նալչաջյանի «Դասարանցիները» ֆիլմի պրեմիերան: «Դասարանցիները» պատանենիների միջանձնային հարաբերությունների, նրանց անհանգստացնող հարցերի, սիրո և մոտիվացիայի մասին։

«Ֆիլմը դպրոցական սիրո, ընկերության և դասղեկի հետ հետաքրքիր հարաբերությունների մասին է։ Կատակերգություն, դրամա, ընտանեկան ժանրերի համակցությամբ նախագիծ է, որն ունի դաստիարակչական բնույթ։ Այս պատմությունը ինչ-որ առումով կարող է մոտիվացիա դառնալ այն պատանիների համար, որոնք երբեմն թևաթափ են լինում կամ որևէ խնդրի մեջ հայտնվելիս մեղադրում են ուրիշներին։ Դասղեկն իրենց օգնում է իր խորհուրդներով, ճանապարհ ցույց տալիս»,- նշում է Տիգրան Նալչաջյանը:

Մոտ 1 ժամ 45 րոպե տևողությամբ ֆիլմի սցենարը պատրաստ է դեռևս 2018 թվականից, նկարահանումներն իրականացվել են 2019-ի ապրիլ-մայիս ամիսներին: Տիգրան Նալչաջյանը ֆիլմի ոչ միայն սցենարիստն ու դերակատարներից է, այլև՝ ռեժիսորը, դերասանների հիմնական մասն էլ նրա ստուդիայի սաներն են:

Ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ Հակոբյանը, Սահակ Դուրյանը, Ստեփան Հովհաննիսյանը, Մարգարիտա Հունանյանը, Սոֆյա Հովհաննիսյանը, Օֆելյա Հարությունյանը, Ալլա Մնոշյանը, Հասմիկ Հակոբյանը, Դանիել Սիրեկանյանը և այլք: