ՄՕԿ-ը և Ճապոնիան անդրդվելի են կորոնավիրուսի դեմ պայքարում
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն որոշել է փոփոխություններ կատարել խաղերի բացման արարողակարգում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Այսուհետ մասնակից յուրաքանչյուր երկրի դրոշակակիր պետք է լինեն երկսեռ մարզիկներ՝ մեկական տղամարդ և կին:
ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ Տոկիոյի մարզակառույցները լիովին պատրաստ են խաղերն ընդունելու համար: Արդեն վաճառվել է 4,5 միլիոն տոմս: Ճապոնիայի բնակչությունը մեծ խանդավառությամբ է սպասում օլիմպիական խաղերի մեկնարկին:
32–րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հաշվետվություն է ներկայացրել կատարած աշխատանքների մասին: Վերջնականապես հաստատվել է ջահի երթուղին և օլիմպիական ավանի ղեկավար է ընտրվել Սաբուրու Կավաբուչին:
Գործկոմի նիստում նաև խոսք է գնացել կորոնավիրուսի մասին: Թոմաս Բախը նշել է, որ այն չի խանգարի «Տոկիո–2020»-ի անցկացման ժամկետներին, և բոլոր օլիմպիականներին կոչ է արել շարունակել մարզումները և պատրաստվել խաղերին: