Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը կքրեականացվեն (տեսանյութ)

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ Քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագծերը։

Այն ԱԺ-ում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը։

Ըստ այդ փոփոխությունների՝ առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն սեռով, ռասսայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական հայացքներով, ազգային փոքրամասնության պատկանելիությամբ, հաշմանդամությամբ, կամ այլ գործոններով պայմանվորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակային արդարացնելու, կամ քարոզելու համար։

«Բռնության կոչեր ասելով պետք է հասկանալ անձանց գիտակցության կամ կամքի վրա այնպիսի ազդեցությունը, որն ուղղված է անձի կամ անձանց նկատմամբ բռնություն գործադրելուն»,-նշեց Սրբուհի Գալյանը։

Ինչ վերաբերում է այդ կոչերը արդարացնելուն, ապա անձը պետք է հայտարարի, որ այդ բռնությունը ճիշտ է, ենթակա է պաշտպանության և ընդօրինակելի է։

Ըստ փոխնախարարի՝ ներկայումս քրեական պատասխանատվություն է սահմանված միայն  որոշ հանացագործություններ կատարելու հրապարակային կոչերի կամ դրանք արդարացնելու, կամ քարոզելու համար, իսկ դրանք բավարար չեն անձանց կյանքի, անձնական ազատության, սեռական ազատության և անձեռնմխելիության պաշտպանության համար ամուր երաշխիքներ ապահովելու տեսանկյունից։