Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Զավեշտալի է «քննարկումներ չեն եղել» արտահայտությունը. նախարարը՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի մասին (տեսանյութ)

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հարց հնչեցրեց ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք»-ի ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման վերաբերյալ:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ազգային մակարդակով ո՞ր  կենտրոնների և ի՞նչ մասնագետների հետ են քննարկումներ անցկացվել, քանի որ աշախատակիցները պնդում են, որ մի քանի նամակ են հղել կառավարությանը , որպեսզի մասնագիտական քննարկումներ կազմակերպվեն, բայց նախարարությունից ստացել են միայն խոստումներ.

«Արդյունքում ունենք իրավիճակ , երբ 107 աշխատակիցներից 88-ը ազատման դիմում են ներկայացրել»,-նշեց Իսայանը:

Նախարան արձագանքեց, որ սա պարզապես երկու տնտեսվարողների միաձուլում չէ, այլ ստեղծվելու է համապարփակ և ընդգրկուն կառույց, որը ներառելու է մի շարք ֆունկցիաներ:

«Միացման տրամաբանությունը երկու իրարից անկախ գործոն, բայց տրամաբանորեն նույն բանով զբաղվող համակարգերի միաձուլումն է»:

Նախարարն ասաց, որ իր համար զավեշտալի է «քննարկումներ չեն եղել» արտահայտությունը.

«Եթե խոսքը վերաբերում հիվանդության ախտորոշմանը, բուժմանը, դեղորայքային սխեմաներին և այլն, դրանք որոշում են մասնագետները, բայց եթե խոսքը վերաբերում է տնտեսվարման հարցերին և քաղաքական հարցերին, լինում են նաև քաղաքական քննարկումներ և սա կառավարության միասնական դիրքորոշումն է»: