Երբևէ ծրարով կամ առանց դրա փող ստացե՞լ եք. հարց նախարարին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին Շրջակա միջավայրի նախարարին հարցրեց․
«Դուք այս իշխանության ժամանակ նախարար եք, նախկին իշխանության ժամանակ էլ զբաղեցրել եք պետական պաշտոններ, երբևէ ծրարով կամ առանց ծրարի որևէ գումար ստացե՞լ եք, թե չէ՞, և միջազգային կառույցների կողմից ստացե՞լ եք, թե՞ չէ»։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն արձագանքեց․
«Երբևիցե ծրարով փող չեմ ստացել։ Միջազգային կառույցներից ստացել եմ այն ժամանակ, երբ աշխատել եմ այդ կառույցներում։ Նախարարությունում աշխատել եմ մինչև 2011թ․ և ունեմ 2010թ․-ի հայտարարագիր, որտեղ նշված են այն գումարները, որոնք ունեի, շատ գումար չունեի։ 2017 թ․-ին, երբ վերադարձա պետական կառավարման համակարգ, կրկին ունեմ հայտարարագիր, որտեղ նշված է՝ ինչքան գումարներ ունեմ։ 2017-ին, երբ վերադարձա պետական կառավարման համակարգ, աշխատավարձս մոտ տասն անգամ նվազել է։ Ես վարձատրվում էի մոտ 5 մլն դրամ, հետո ստանում էի երևի 340․ 000 դրամ»,- ասաց Էրիկ Գրիգորյանը։