A
A
Նախագահը ստորագրել է ՀՀ-ի և Հորդանանի միջև «Օդային հաղորդակցությունների մասին» օրենքը
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 4-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:
Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Նախագահը նաեւ մի շարք այլ օրենքներ է ստորագրել։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 4-ին ստորագրել է՝
«Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը,
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքը: