Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նախարարի խոստումը շիրակցիներին (տեսանյութ)

Շիրակի մարզի ֆերմերները անհանգստացած են ոռոգման ջրի  պակասից։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ  տեղեկացրեց, որ  այս տարի մարզի ջրամբարներն աննախադեպ սակավաջուր են։

«Մարդիկ ծախս են կատարել և սպասում են, որ Կառավարությունը հստակ քայլեր ձեռնարկի, որպեսզի փաստի առաջ չկանգնեն»,- նկատեց նա, ու հետաքրքրվեց, թե գործադիր մարմինն  ի՞նչ  քայլեր է ձեռնարկել։

Հարցին արձագանքնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ այսօր արդեն՝ Շիրակի մարզից ընտրված՝ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Նազելի Բաղդասարյանի նախաձեռնությամբ   քննարկում է եղել Ջրային կոմիտեի նախագահի և ոլորտի մասնագետների հետ և արդեն պարզ է՝  ինչ լուծումներ է հնարավոր տալ։

«Հավաստիացնում եմ գյուղացիներին, որ անկախ  եղանակային պայմաններից  մեր գյուղացին այդ տարածաշրջանում  որևէ խնդիր չի ունենա»,- վստահեցրեց  նախարարը։