Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչքանո՞վ ճիշտ կլինի այս ամբիոնից բացեմ փակագծերը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում  շարունակեց նույն խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցը՝ ծրարով գումարների վերաբերյալ: Մարուքյանը մասանավորապես ասաց.

«Օրինակ՝ Ջանջուղազյանին հարցրե՞լ եք, ծրարով փող ստացե՞լ է, թե՞ ոչ, կամ տեսե՞լ է՝ ով է ստացել»:

Ի պատասխան վարչապետն ասաց.

«Այնպես չէ, որ այդպիսի տեղեկություններ կան միայն ձեր մատնանշած շրջանակի մասին, այդպիսի տեղեկություններ կան նաև նախկին նախարարների մասին, ովքեր հիմա Ազգային ժողովի պատգամավոր են , ես այդ նախկին նախարարներին չեմ կանչել, հարցրել՝ ճիշտ է, թե ոչ, որովհետև կան մարմիններ, թող զբաղվեն և այդ հարցի պատասխանը տան: Հիմա ես այս ամբիոնից ասե՞մ՝ ինչ օպերատիվ տեղեկությունա, ում մասին և ինչ կարգի վճարման մասինա խոսքը»:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց թափանցիկությունը ոչ միայն կառավարության, այլև լրատվամիջոցների, ՀԿ-ների գործունեության հարցում:

«Իսկ ով է ասում, որ այդ հարցը պետք է վերաբերի միայն նրանց, ովքեր հեղափոխությունից առաջ են եղել կառավարության անդամ, այդ հարցը վերաբերում է նաև նրանց, ովքեր հեղափոխությունից հետո են եղել կառավարության անդամ և հիմա անդամ չեն: Նրանց մասին էլ տեղեկություններ կան, օպերատիվ բնույթի տեղեկություններ»,-ընդգծեց վարչապետը հավելով,  որ սա չի նշանակում, եթե կան այդ տեղեկությունները՝ հաստատվելու են:

Վարչապետը վերահաստեց 100 տոկոսով հակակոռուպիցոն պայքարին իր նվիրվածությունը:

«Ձեր հարցը լեգիտիմ է, պարզապես փորձում եմ բացատրել, որ այդ հարցը ունի բազմաթիվ բարդություններ և նրբություններ, գումարած՝ մեր իրավապահ համակարգի աշխատանքի արդյունավետության բարդությունը»,-ասաց նա:

Արձագանքելով վարչապետին, Էդմոն Մարուքյանը համաձայնեց, որ բոլորը պետք է լինեն թափանցիկ, և ստորագրում է այդ խոսքերի տակ:

«Բայց հարցը նրա մասին է, որ եթե տիկին Թանդիլյանը ծրարով փող ստանար, պետք է ձեզանից ստանա՞ր, նախկին իշխանության ներկայացուցիչները եթե ծրարով փող էին ստանում, Սերժ Սարգսյանից պետք է ստանայի՞ն»,-ասաց նա և նշեց, որ սա քաղաքական հարց է:

Վարչապետը իր հերթին վստահեցրեց, որ ներկա նախարարներից և ընդհանրապես ոչ մեկ ծրարով կամ ուրիշ այլ  ձևով փող չի ստացել:

«Եվ ով էր ասել, որ ես պետք է տայի այդ փողը: Հիմա, եթե ինձ եք չորս անգամ հարցնում, հերթագրվեք իրենց հարցրեք: Ինձանից ի՞նչ եք ուզում»,-ասաց վարչապետը և հավելեց, որ  հանձնարարում է իրավապահ մարմիններին, որ պարզեն այդ հարցը: