Ովքե՞ր կնշանակվեն ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոններում. վարչապետը որոշում ունի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊատգամավոր Արման Բաբաջանյանն Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ մարտի 19-ին լրանում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարների՝ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը։ Վարչապետից հետաքրքրվեց՝ մտադի՞ր է արդյոք վերանշանակել ժամանակավոր պաշտոնակատարներին և ինչպե՞ս է գնահատում երկու մարմինների աշխատանքը:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ որոշում ունի, որը կհրապարակի մարտի 19-ին:
Ինչ վերաբերում է գնահատականին, վարչապետն ասաց.
«Մենք պրոբլեմներ ունենք իրավապահ համակարգում, և պետք է այդ պրոբլեմները համակարգված ձևով լուծենք։ Բայց ես այդ պրոբլեմների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարների վրա»:
Վարչապետը նկատեց, որ խնդիրներ կան ամբողջ պետական համակարգում, և դրանք մինչ այսօր լուծված չեն, որովհետև հարկավոր է ճշգրիտ ախտորոշում, ինչին, վարչապետի գնահատմամբ, մոտ ենք: