Նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը վարչապետից հետաքրքրվեց, թե արդյո՞ք իրավապահները վերջին երկու տարվա ընթացքում զբաղվել են այն հայտարություններով, որ տարիներ շարունակ պետական համակարգում ծրարով աշխատավարձ է բաժանվել, ինչը համակարգային կոռուպցիայի մասին է խոսում:
Թանդիլյանը նաև նշեց, որ այսօրվա կառավարությունում կան պաշտոնյաներ, ովքեր նախորդ իշխանությունների օրոք զբաղեցրել են բարձր պաշտոններ, հետաքրքրվեց՝ արդյո՞ք նրանք մաս են կազմել այդ համակարգային կոռուպցիային, և նրանց ուղիղ հարց տրվե՞լ է այս մասին:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ պաշտոնը ստանձնելուց հետո այնքան հայտարարություններ է արել, որ իրավապահ մարմինները չեն հասցնում դրանցով զբաղվել.
«Ես էլ իմ դժգոհությունն եմ արտահայտել մի քանի անգամ, որ իրավապահ մարմինները ոչ ամբողջ ծավալով են իրականացնում այն հակակոռուպցիոն քաղաքականությունը, որը ես ակնկալում եմ, որ պիտի իրականացվի»:
Ինչ վերաբերում է այսօրվա կառավարության անդամներին, վարչապետն ասաց, որ նախարարներին հարցաքննելու սովորություն և ցանկություն չունի.
«Երբ իրավապահ մարմինները այնքան արդյունավետ լինեն, որ կհասցնեն իմ բոլոր հայտարարություններով զբաղվել, դա կնշանակի, որ մենք համակարգային լուրջ հաջողությունների ենք հասել»:
Վարչապետը նաև նշեց, որ այդ պրոցեսը կարող է տեղի ունենալ երկու մարդկանց միջև, և դրա բացահայտումը միշտ չէ, որ հեշտ է, նույնիսկ ամենազարգացած իրավապահ ահամակարգ ունեցող երկրներում:
Վարչապետը հորդորեց՝ նման տեղեկատվություն ունենալու դեպքում անպայման բարձրաձայնել:
Թանդիլյանն արձագաքեց, որ ցավով է լսում, որ վարչապետը հայտարում է, որ, օրինակ, իրավապահ համակագում կան դավաճաններ, և որևէ մեկը դրա հետևից չի գնում:
«Իմ բոլոր հայտարարություններին հետևում են գործողություններ, այդ բոլոր գործողությունները պարտադիր չէ, որ լինեն հրապարակային և բաց»,- ասաց նա: