Հաստատվել է Հայաստանի հավաքականի խաղացանկը ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի եվրոպական միությունը հրապարակել է 2020-2021թթ Ազգերի Լիգայի խմբային փուլի խաղացանկը:
Ինչպես նշել ենք, Հայաստանի հավաքականը, որը հանդես է գալու C լիգայում, ընգրկվել է ընտրական 2-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի ազգային թիմերը:
Մեր ընտրանին առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 5-ին: Այդ օրը մերոնք կհյուրնկալվեն Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:
Հայաստանի հավաքականի խաղերի ցանկը.
1-ին տուր. 5 սեպտեմբեր՝ Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան (ժամը՝ 17:00)
2-րդ տուր. 8 սեպտեմբեր՝ Հայաստան – Էստոնիա (20:00)
3-րդ տուր. 8 հոկտեմբեր՝ Հայաստան - Վրաստան (20:00)
4-րդ տուր. 11 հոկտեմբեր՝ Էստոնիա - Հայաստան (20:00)
5-րդ տուր. 13 նոյեմբեր՝ Վրաստան - Հայաստան (21:00)
6-րդ տուր. 16 նոյեմբեր՝ Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա (21:00)