Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess karantin
A A
Սպորտ

Չինացի շախմատիստը Ռուսաստանում կարանտինի մեջ կմնա մինչև հավակնորդների մրցաշարի մեկնարկը

Չինացի գրոսմայստեր Դին Լիժենը արդեն ժամանել է Մոսկվա և պատրաստվում է հավակնորդների մրցաշարին: Այդ մասին հայտնում է շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Շախմատիստն իր օգնականների հետ նախ կմնա Մերձմոսկովյան մարզում գտնվող առանձնատանը, որտեղ նրանք կգտնվեն բժիշկների հսկողության տակ և կանցնեն երկշաբաթյա կարանտին:

Չինացի մյուս շախմատիստ Վան Հաոն դեռ չի հայտնել, թե երբ է ժամանելու Մոսկվա: Սակայն, ինչպես հայտնում է աղբյուրը, նա մեկ ամսից ավելի չի եղել Չինաստանում և ներկայումս գտնվում է Ճապոնիայում: Ոսւտի շախմատիստը չի անցնի ռուսական կողմից Չինաստանի քաղաքացիների նկատմամբ կիռարվող երկշաբաթյա կարանտինը:

Հիեցնենք, որ հավակնորդների մրցաշարը մեկնարկելու է մարտի 16-ին, Եկատերինբուրգում: