A
A
Իրանի հետ սահմանը փակ կմնա մինչև մարտի 24-ը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին։ Նա տեղեկացրեց, որ Իրանի հետ սահմանը փակ կմնա ևս 2 շաբաթ՝ մինչև մարտի 24-ը ներառյալ։
«Սահմանափակումը կտարածվի նաև Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ»,-ասաց նա։
Նախարարը նաև նշեց, որ կորոնավիրուսով վարակված անձի վիճակը լավ է, գանգատներ չունեն նաև մեկուսացված քաղաքացիները։