Բացել լրահոսը Փակել լրահոսը
1007010
A A
Հասարակություն

Կորոնավիրուսով պայմանավորված Ryanair-ը կրճատում է թռիչքները

Ryanair-ը մարտի 17-ից մինչև ապրիլի 8-ը 25%-ով կկրճատի   կարճ տարածությունների համար թռիչքների ծրագիրը, խոսքը, մասնավորապես, դեպի Իտալիա և հակառակ ուղղությամբ թռիչքների մասին է, իսկ պատճառը  կորոնավիրուսն է: Այս մասին ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:

Տեղեկատվության համաձայն՝ գրանցվել է ամրագրումների թվի զգալի նվազում մարտի վերջի և ապրիլի սկզբի համար, բացի այդ գրանցվել են դեպքեր, երբ ուղևորները  չեն ներկայացել թռիչքի: Ավիաընկերությունը ակնկալում է, որ այս չեղարկումները էական ազդեցություն չեն ունենա ընթացիկ տարվա եկամտի վրա, բայց միևնույն ժամանակ նշում է, որ դեռ վաղ է կանխատեսել, թե կորոնավիրուսն ինչ ազդեցություն կթողնի 2021թ. ֆինանսական վիճակի վրա: