A
A
Մետրոպոլիտենում կատարված աշխատանքը չի կարող համարվել ոչ ախտահանում, ոչ էլ խոնավ մաքրում․ ԱՆ խոսնակ
Աջակցիր «Ա1+»-ինԱրսեն Թորոսյանի մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆբ-ի իր էջում գրել է․
Առողջապահության նախարարությունը մետրոյում ախտահանում իրականացնելու մասով դեռևս առաջարկ չի ներկայացրել։ Այն, ինչ երևում է Երևանի մետրոպոլիտենի կողմից հրապարակած տեսանյութում՝ չի կարող համարվել ոչ ախտահանում, ոչ էլ խոնավ մաքրում։
Հետևաբար, կոչ ենք անում նմանօրինակ աշխատանքներ ձեռնարկելիս դրանք քննարկել առողջապահության նախարարության հետ՝ մասնագիտական խորհրդատվություն ստանալու և գործընթացը լիարժեք կազմակերպելու համար։
Ավելին, առաջիկայում նախարարությունը հանդես կգա նման առաջարկությամբ և կներկայացնի այն ուղեցույցը, որի համապատասխան՝ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվեն ախտահանման աշխատանքները։