Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0006
A A
Քաղաքականություն

Բազմաթիվ «ինչու»-ներ կան, որոնց պատասխանները, հուսով եմ, կստանանք մեր պրինցիպիալ և օրինաչափ աշխատանքների հետևանքով. Ցոլակ Խաչատրյան  (տեսանյութ)

«Նախ ցանկանում եմ ընդգծել, որ որոշակի արդյունքներ են արձանագրվել մեր պրինցիպիալ և արդարացի գործունեության հետևանքով, սակայն ուզում եմ ընդգծել որ դա ավարտը չէ», - իր ելույթում «Սոցիալական շարժում» նախաձեռնության 2-րդ համաժողովի ժամանակ ասաց շարժման անդամ, պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանը։
 
Նշենք, որ Խաչատրյանը հաղթել է դատական գործը ՀՀ պաշտպանության և ֆինանսների նախարարությունների դեմ, որով իրեն պետք է վճարի մոտ 14 միլիոն դրամի փոխհատուցում։ Գործը վերաբերում է չվճարված արձակուրդներ դիմաց փոխհատուցմանը։
 
Խաչատրյանը նշեց, որ նպատակ են դրել այնպես անել, որ այսուհետ մնացյալ զինծառայողներն առանց քաշքշուկների ստանան իրենց հասանելիքը։ 
 
«Ինչո՞ւ զինծառայողն իրավունք ունենալով ձեռք չի բերել բանակարան՝ մինչ օրս վարձակալական հիմունքներով պետք է ապրի։ Ինչո՞ւ զինծառայողը որոշակի դրամական միջոցներ ստանալու իրավունք ունենալով՝ ստիպված է բանկերի տոկոսների «տակ մնալ»։ Նմանատիպ բազմաթիվ «ինչու»-ներ կան, որոնց պատասխանները, հուսով եմ, կստանանք մեր պրինցիպիալ և օրինաչափ աշխատանքների հետևանքով», - ընդգծեց պահեստազորի մայորը։