Բացել լրահոսը Փակել լրահոսը
սոցիալական շարժում
A A
Քաղաքականություն

«... Լինելու են ոչ բռնի, թավշյա, հանդուրժողական, բայց ... ». Տիգրան Ուրիխանյանը՝ «Սոցիալական շարժման» քայլերի մասին (տեսանյութ)

Մեկնարկել «Սոցիալական շարժում» նախաձեռնության 2-րդ համաժողովը, որը կրում է «Վերադարձնե՛նք ժողովրդին իր հարստությունը» խորագրով։
 
«Եթե լուծվեին թռիչքային ձևաչափով այն բոլոր պրոբլեմները, որոնք Հայաստանի Հանրապետությունում մարդկանց ժամանակին 2 տարի առաջ մարդկանց հանեցին ոտքի, այսինքն՝ սոցիալական այն վատ կենսակերպը, բացասական իրավիճակների, դժվար պայմանները, ապա այստեղ մարդիկ չէին հավաքվի», - իր ելույթում հայատարարեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Սոցիալական շարժման» անդամ Տիգրան Ուրիխանյանը։
 
Պատգամավորը նշեց, որ նախաձեռնությունը քաղաքական օրակարգ չունի, բայց եթե կա ծանր սոցիալական վիճակ, ուրեմն դա անցյալի դրսևորում է։ 
 
«Սոցիալական շարժումը», ըստ Ուրիխանյանը, կոչված է օգնելու ՀՀ քաղաքացուն երկիրը շենացնելու, սոցիալական խնդիրները լուծելու ճանապարհին։ «Մեր բոլոր հավաքները, ժողովները, միջոցառումները, հավաքները, համաժողովները և հանրահավաքները, որոնց պատրաստվում ենք, լինելու են ոչ բռնի, թավշյա, հանդուրժողական, բայց խնդիրների լուծման պահանջատիրությամբ, դրանց բարձրացմամբ ու դրանց լուծումներն առաջարկելու ձևաչափի մեջ», - շարունակեց քաղաքական գործիչը։ 
 
Խնդիրների թվում պատգամավորը նշեց զոհված զինծառայողների ընտանիքների լրացուցիչ հատուցման, պահեստազորի սպաների հասանելիքի տրամադրման, անօթևանների կարգավիճակի հստակեցման և կացարանների տրամադրման, «Նաիրիտ» գործարանի վերագործարկման, միայն մայրերի, բազմազավակ ընտանիքների, կրճատված ու գործազուրկ աշխատունակների, հիվանդների, վատառողջների և այլոց հարցերը։