Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հետախուզվողը ավտոմատով կրակոցներ է արձակել իրավապահների ուղղությամբ․ լրացված (տեսանյութ)

Փետրվարի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով հետախուզվող Նարեկ Պ․-ն գտնվում է Դավթաշենի հյուրանոցային համալիրներից մեկում։
Բերման ենթարկելու գործողության ընթացքում հետախուզվողը կրակոցներ է արձակել։ Ոստիկանները վնասազերծել են Նարեկ Պ․-ին և բերման ենթարկել ՔՈԳՎ։
Հրազենը հայտնաբերվել և առգրավվել է։
Գործողության ընթացքում տուժած անձինք չկան։
Նախաքննությունը շարունակվում է։

ԼՐԱՑՎԱԾ

Նարեկ Պ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է յոթ հատ 5.45x39 մմ փամփուշտ, 0.29 գրամ քաշով սպիտակ բյուրեղանման զանգված և սպիտակ մետաղից պատրաստված սարք՝ բյուրեղանման զանգվածը օգտագործելու համար:
Զննություն է կատարվել դեպքի վայրում։ Հայտնաբերվել է 5.45 մմ տ/չ առանց գործարանային համարի «ԱԿ- 74» տիպի ինքնաձիգ՝ իր փամփշտատուփով, 5.6 մմ տ/չ ինքնաշեն ատրճանակ, 88 հատ 5.45մմ տ/չ փամփուշտ, 17 հատ 5.45 մմ տ/չ պարկուճ, 1 հատ 7.62 մմ տ/չ փամփուշտ, 11 հատ 5.6մմ տ/չ փամփուշտ, մեկ կռփազենք և գաղտնի փականով դանակ:

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: