Բացել լրահոսը Փակել լրահոսը
Hrayr Ulubabyan
A A
Քաղաքականություն

Պատմական գործոնը պիտի հաշվի առնենք․ Հրայր Ուլուբաբյանը՝ Արցախյան հիմնախնդրի մասին (տեսանյութ)

«32 տարի անց մենք պետք է հասկանանք․ ի վերջո ինչո՞ւ էր տեղի ունենում ցեղասպանությունը։ Ինչո՞ւ Սումգայիթ, Բաքու։ Ինչո՞ւ 1918 թվականին ստեղծեցին Ադրբեջանը՝ էլի Բաքվում հայերին կոտորելով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Սումգայիթում զոհվածների վստահված անձ, հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը։

Ըստ հրապարակախոսի՝ հիմա պետք է հասկանանք, որ Թուրքիայի ձեռագիրն է և իր պանթուրանիզմի գաղափարն իրականացնում  է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։

Ուլուբաբյանի կարծիքով՝ Բաքվի, Մարաղայի, Սումգայիթի ջարդերի մասով իշխանությունները պետք է դիմեն միջազգային դատարան։

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին՝ հրապարակախոսն ընդգծեց, որ բանակցություններում պետք է հեղափոխական քայլի դեմել, քանի որ փակուղու մեջ է իրավիճակը։

«Մենք էլ ենք կողմ խաղաղ վիճակ լինի, բայց օրինական ճանապարհով լուծվի հարցը, միջազգային դատարանն է․․․ Պատմական գործոնը պիտի հաշվի առնենք։ ՄԱԿ-ում օրենք կա բնիկ ժողովուրդների իրավունքների մասին, հռչակագիր կա, որի 3-րդ հոդվածն ասում է՝ «բնիկ ժողովուրդներն ինքնորոշվելու իրավունք ունեն»։ Այս դեպքում մենք և՛ ինքնորոշման հարցում ենք շահում, և՛ տարածքների ամբողջականության հարցով ենք մենք ճիշտ, եթե անդրադառնում ենք Ադրբեջանի ստեղծման տարիներին»,- ընդգծեց նա։

 

Մանրամասները տեսանյութում