Բացել լրահոսը Փակել լրահոսը
Former actress
A A
Հասարակություն

«Էլ ոչ մի բան չվերցրեցի, միայն Աստվածաշունչս, սրճաղացս»․ Բաքվի հայկական թատրոնի նախկին դերասանուհի (տեսանյութ)

«Փետրվարի 28-ին մենք ներկայացում ունեինք։ Մեր ռեժիսորի աղջիկը Սումգայիթից պետք է գար։ Բոլոր տոմսերը վաճառված էին, մենք տեսանք, որ մարդկանց կեսն է նստած»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց  Բաքվի հայկական թատրոնի նախկին դերասանուհի Ժասմին Գրիգորյանը՝ անդրադառնալով հայերի տեղահանությունների դեպքերին։

Գրիգորյանը նշեց, որ հետո ռեժիսորի աղջիկը զանգահարել է և ասել, որ ադրբեջանցիները հայերին Սումգայիթում կոտորում են, այդ պատճառով չի կարողանում գալ Բաքու։  

Նա ասաց, որ Բաքվի ջարդերի և տեղահանությունների օրերին, երբ գնացել է գնացքի տոմս  գնելու խաբել, թուրքի անուն է ասել, որ իրեն չվնասեն։ Այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։

«Էլ ոչ մի բան չվերցրեցի։ Մի հատ Աստվածաշունչս, սրճաղացս»,- ընդգծեց Ժասմին Գրիգորյանը։

Մանրամասները տեսանյութում