Բացել լրահոսը Փակել լրահոսը
Armenian from Baqu
A A
Հասարակություն

«Ադրբեջանի ղեկավարությունը Խոջալուի ցեղասպանություն է ճանաչում, բա Կիրովաբադը, Բաքուն, Սումգայիթը» (տեսանյութ)

«Սումգայիթի ջարդերն են, Բաքվի ջարդերն են․ ամեն ջարդերն էլ աչքերովս տեսել եմ։ Հիմա որ Ադրբեջանի ղեկավարությունը Խոջալուի ցեղասպանություն է ճանաչում, բա Կիրովաբադը, Բաքուն, Սումգայիթը, հայերին որ սպանել են, մերոնք խի՞ չեն պատասխան տալիս, որ Խոջալուում 19-20 տուն է եղել առաջ, մինչև Ղարաբաղյան շարժումը սկսելը»,-  լրագրողների հետ զրույցում ասաց Բաքվից փախստական Միշա Աբրահամյանը, որն այսօր Ծիծեռնակաբերդում էր։

Աբրահամյանի խոսքերով՝ հենց ադրբեջանցիներն են կրակել ու սպանել Աղդամի ադրբեջանցիներին, սպանել Խոջալուի ադրբեջանցի ազգաբնակչությանը, ինչպես Շուշիի գրավման ժամանակ էին կրակում իրենք իրենց վրա։

Նա ասաց, որ Բաքվի տեղահանությունների ժամանակ ադրբեջանցիները խաչեր էին արել այնտեղ բնակվող հայերի տների վրա, որից հետո արդեն հարձակվել էին տների վրա։ Բաքվի ջարդերի օրերին Աբրահամյանի հարևանների, ընկերների մի մասը սպանվել են։

«Տունս թողել ու դուրս եմ եկել, ամենավատ ժամանակը»,- նշեց նա։

Մանրամասները տեսանյութում