Բացել լրահոսը Փակել լրահոսը
Karine Mejlumyan
A A
Հասարակություն

«3 օրվա ընթացքում ազատե՛ք Սումգայիթը և գնացե՛ք Հայաստան»․ ադրբեջանցու խոսքը հիշում է Սումգայիթի ջարդերից փրկված Կարինե Մեջլումյանը (տեսանյութ)

«Սումգայիթյան ջարդերն ինձ համար սկսվել են 1988 թվականի փետրվարի 26-ից։ Ես փոքր քրոջս՝ Մարինայի հետ գնացել էի կինոթատրոն, Սումգայիթի կենտրոնում։ Կինոդիտման ընթացքում ֆիլմը կանգնեցրեցին, և մի քանի ադրբեջանցի դուրս եկան բեմ և ասացին՝ «եթե կան հայեր, թող, դուրս գան»»,- հիշում է սումգայիթյան ջարդերից փրկված Կարինե Մեջլումյանը։

Մեջլումյանը կանխազգացել է, որ կարող ինչ-որ վատ բան լինել, և քրոջ հետ ոտքի չեն կանգնել, այնուհետև գնալով տուն՝ պատմել են ընտանիքի անդամներին տեղի ունեցածը։

Հաջորդ օրը՝ փետրվարի 27-ին փողոցում հավաքվել են ադրբեջանական հրոսակախմբերը, որոնք գոռում էին․ «մա՛հ հայերին»։

«Ես պատշգամբից նայեցի, և տեսա, որ նրանք գոռում ու փնտրում էին հայերի բնակարանները։ Եկան, թակեցին մեր դուռը, և ես գնացի, բացեցի այն։ Հարցրեցի՝ «ի՞նչ է պատահել», ասացին՝ «3 օրվա ընթացքում ազատե՛ք Սումգայիթ քաղաքը և գնացե՛ք Հայաստան»»,- շարունակեց նա՝ հավելելով, որ հետո ադրբեջանցիներից մեկը մյուսին ասել է, որ պետք է սպանել հայերին։

Ադրբեջանցիները հետ են վերադարձել, ներխուժել բնակարան, ու սկսել են թալանել տունը։

Մեջլումյանների ընտանիքին ազգությամբ լեզգի հարևանն է տարել տուն ու պատսպարվելու հնարավորություն տվել։ Իսկ որոշ ժամանակ անց, որոշ զարգացումներից հետո տեղափոխվել են Հայաստան։

Մանրամասները տեսանյութում