Ադրբեջանը բնակչության թիվը կեղծում է․ փորձագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնկախության շրջանում Հայաստանը երբեք բացասական բնական աճ չի ունեցել, բացառությամբ 2010 թվականի։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյանն իր այս միտքը հիմնավորում է այսպես՝ 1991-ից մինչ օրս արտագաղթի հետեւանքով մեր բնակչության թիվը շատ ավելի քիչ կլիներ, եթե բնական աճ չունենայինք, այս տարիների ընթացքում գրանցվել է 460 հազար ծնունդ։
Անդրադառնալով նախկին Խորհրդային միության երկրների ժողովրդագրական վիճակին՝ փորձագետն ասում է, որ տվյալ պահին ամենամեծ բացասական բնական աճ ունի Ռուսաստանը։ Բայց իրականացնում է ներգաղթի ընդգծված քաղաքականություն, ինչն էլ բալանսավորում է բացասական աճը, ինչպես իրականացնում են ծնելիությունը խթանող բազմաթիվ ծրագրեր։
Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ հետխորհրդային երկրների կողմից ներկայացվող թվերը հաճախ կեղծվում են․
«Թուրքմենստանն ամեն տարի ներկայացնում է, որ ունի 500 հազարով բնական աճի ավելացում, ինչը ճիշտ չէ։ Նույն պատկերը Ադրբեջանում է, ըստ պաշտոնական տվյալների բնակչությունը 10 մլն 67 հզր է, բայց իմ հետազոտություններով այն 6 մլն 190 հզր է․ մի քանի գործոններ եմ հաշվի առել՝ այդ թվում ընտրացուցակները։ Եվ ես պնդում եմ, որ Ադրբեջանի իշխանությունը սա գիտի և տարբեր հաշվարկներ իրականացնելիս՝ հիմք է ընդունում բնակչության իրական թիվը»,- հայտարարեց Հրանտ Միքայելյանը։
Փորձագետի խոսքով՝ եթե աշխարհի բնակչությունը 7 մլրդ 770 մլն է, ապա միայն հետխորհրդային երկրների բնակչության թվի չափազանցությունը կարող է մինչև մի քանի տասնյակի տատանում առաջացնել։