2015 թվականին ընդունված ՍԴ մոդելը աշխատում է միայն երկու դատավորների համար․ Մակունց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրաքվեն անկախ Սահմանադրական դատարան և դատական իշխանություն ունենալու նպատակով է։ Այդ անհրաժեշտ է նաև հետագայում սահմանադրությունը փոխելու համար․ նշում է «ԻՄ քայլ» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Եթե չլինեին այն ոչ հստակ ձևակերպումները անցումային դրույթում , որոնք կապահովվեին հստակ անցում 2015 թվականին ընդունված Սահմանադրական դատարանի մոդելին, ապա չէր լինի նաև անհրաժեշտություն։ Եթե կա խնդիր, որը պետք է շտկել դա չի նշանակում, որ ամբողջ դատական համակարգ և այս պարագայում Սահմանադրական դատարանը չպետք է անցում կատարի»։
Նա նշում է, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրական դատարանի մոդելը ամբողջությամբ չի աշխատում, այն աշխատում է միայն երկու դատավորների համար։
«Մյուս անդամները այլ մոդելով են առաջնորդվում և առաջիկա Սահմանադրական փոփոխությունների աշխատանքային խումբը, որը ձևավորվել է արդեն՝ երաշխավորված չէին, որ կհասնեն հաջողության միայն այն պատճառով , որովհետև ի վերջո կան դրույթներ, որոնք պետք է հանգեն Սահմանադրական դատարանի դատին։ Ինչո՞ւ է դա խնդիր, որովհետև նախ մենք ունենք ողջամիտ կասկածներ և մենք դա ներկայացրել ենք։ Առանձին անդամներ անաչառ որոշումներ չեն կայացնում և կա հսկայական մեծ կամայականության դաշտ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ»։
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի անդամների այն մեկնաբանությանը, որ պետք չէ ընտրակեղծիքների մեջ իրենց մեղադրել միայն, Լիլիթ Մակունցը պատասխանեց․
«Սահմանադրական դատարանն արդարության այն վերջին ատյանն է, որ պետք է եզրակացություն տա՝ կան խախտումներ ընտրական գործընթացում, թե՝ ոչ։ Բոլորս գիտենք, թե ի՞նչ է տեղի ունեցել տարիներ շարունակ, ինչպիսի կերպով են կեղծվել և դա ֆիքսել են տարբեր լրատվամիջոցների տեսախցիկները։ Դա է պատճառը, որ մենք որոշում ենք կայացրել այս փուլում գնալ այս քայլին, ընդ որում իրավական և սահմանադրական քայլին»։