Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Քաղաքականություն

Փոփոխությունների իրականացման համար պետք է ունենալ լեգիտիմ ՍԴ․ Գայանե Աբրահամյան (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը նշում է, որ դատավորների տարիքային շեմի իջեցումը դեռևս քննարկվում է և հնարավոր է, որ փոփոխվի․

«Այդ օրինագիծը շատ ավելի լուրջ խնդիրների է անդրադառնում։ Այս օրինագծում շատ ավելի կարևոր է, թե ինչպես է իրականացվելու  դատավորների  բարեվարքության ստուգումը, հայտարարագրերի ավելի լայն շրջանակի ընդգրկումը, ունեցվածքի և գույքի և եկամուտների վերահսկումը։ Երբ խոսում ենք դատավորների վեթթինգի գործընթացի, նրանց ունեցվածքի, բարեվարքության, կոռուպցիոն ներգրավվածության, գիտելիքների և մակարդակի վերստուգման մեխանիզմների մասին, ցավալի է, որ քննարկման առարկա է դառնում տարիքային շեմը։

Գայանե Աբրահամյանը նշում է, որ դատավորների կազմի սերնդափոխություն իրականացնելու խնդիր է դրված, որը կարող է որակական փոփոխություն բերել․

«Իրականում խնդիր կա ներգրավվածություն ապահովվելու, որովհետև վերջին մի քանի ամիսների ընթացքում դատավորների մրցույթներին բավարար մասնկացություն չեն ապահովվում՝ հասկանալի պատճառներով»։

Անդրադառնալով ապօրինի գույքի բռնագրավման օրենքի նախագծին՝ նշեց, որ այդ օրինագիծը դեռևս քննարկման փուլում է և իրականացման մեխանիզմները դեռևս կմշակվեն։

«Այս օրինագիծը շատ կարևոր է, եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի, իսկ կոռուպցիայի հիմնական հատվածը արդեն իսկ կուտակած գույքն է, որը պետք է հասկանալ ի՞նչ միջոցներով, ի՞նչ հնարավորություններով , ի՞նչ կոռուպցիոն գործարքների արդյունքում են ձեռք բերվել։ Սա չափազանց կարևոր է և սա հեղափոխության հիմնական օրինագծերից մեկն է»։

Դիտարկմանը, թե որքանո՞վ է նպատակահարմար սահմանադրական հանրաքվեյի իրականացումը, երբ ավելի ուշ իրականացվելու է Սահմանադրական փոփոխությունների լայն փաթեթ։ Գայանե Աբրահամյանը նշեց, որ եթե խոսում ենք շատ ավելի լայն սահմանադրական փոփոխությունների իրականացման  մասին, պետք է իմանալ, որ դրա համար պետք է ունենալ լեգիտիմություն ունեցող սահմանադրական դատարան և այս երկու գործընթացը որևէ կերպ միմյանց հետ իրականացնելը չէր կարող ընդունելի լինել։

«Եթե մենք չունենք Սահմանադրական դատարան, որը ընտրվել է լեգիտիմ իշխանության կողմից և չունենք Սահմանադրական դատարան, որը համապատասխանում է իր բոլոր գործընթացներով հենց Սահմանադրությանը, չենք կարող խոսել հետագայում ավելի լայն համակարգային բարեփոխումների մասին սահմանադրության մեջ։ Այնպես որ, այս երկու գործընթացները միմյանցից պետք է տարանջատել և հասկանալ, որ այսօր ուղղակի օրակարգային է անցումային արդարադատությունը, դատավորների վեթինգի ամբողջ գործընթացը և ամբողջ դատական համակարգի առողջացումը և բարեփոխումը իրականացնելու համար ունենալ պատշաճ կերպով ընտրված դատական համակարգ և Սահմանադրական դատարան, որը կհամապատասխանի 2015 թվականին ընդունված սահմանադրական դատարանի դատարանակազմական ամբողջ գործընթացին»։

«Ա1+»-ի այն դիտարկմանը թե ի՞նչ երաշխիքներ կան, որ Սահմանադրական դատարանի նոր կազմը չի սպասարկի իշխանության շահերը, Գայանե Աբրահամյանը նշեց, որ կարևոր երաշխիք է այն, որ դատավորները իրենք են ընտրելու իրենց միջից նախագահ, ինչը այսօր չի գործում ․

«Սահմանադրական դատարանը չի կարող լինել կախյալ, եթե այն կազմավորվի այն դրույթներով, որոնք առկա են սահմանադրության մեջ, ինչը և որը խախտվել է, որովհետև Հրայր Թովմասյանը ընտրվել է նախագահ Աժ-ի կողմից և ոչ դատավորների կողմից և այստեղ է տարբերությունը»։