Բացել լրահոսը Փակել լրահոսը
87954084_232931014412494_7563909360737320960_n
A A
Հասարակություն

Փաշինյանը պետք է որոշի՝ չին բարեկամներին լավություն անել, թե՞ տեղական արտադրողին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝  2019թ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված մոտ  11 մլն դոլարը նախատեսված է Տավուշում, Լոռիում, Շիրակում ու Արցախում խմելու ջրի եւ արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացման համար։

«Երկրների հելիոֆիկացիա» ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը կարծում է, որ գումարը պետք է ուղղվի արեւային էներգետիկայի սարքավորումների՝  հայկական արտադրությանը։

«Իմ կարծիքով՝ Նիկոլ  Փաշինյանը, լինելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պետք է ընտրություն կատարի,  թե որ ուղղությամբ ենք մենք գնում՝ այդ ծրագրի տակ մտցնենք չինական արտադրության տեխնիկայի ներկրումը Հայաստան, թե այստեղ ստեղծենք»,- ասաց նա։ 

Գիտնականի կարծիքով՝  «չին բարեկամ ժողովրդին լավություն անելով»՝   զրկում ենք մեր երկրում այս ոլորտը զարգացնելու  հեռանկարից։

Վահան Համազասպյանը նշեց, որ հելիոֆիկացման ծրագիրը նախանշված է իրականացնել Տավուշում, Լոռիում, Շիրակում ու Արցախում, սակայն գործնական քայլեր արվել են դեռ միայն Շիրակում, որտեղ ավագանու անդամները հավանություն են տվել ծրագրին, իսկ  Արցախում ծրագիրը հետաքրքրություն է առաջացրել:

Լրագրողների հետ հանդիպմանը  գիտնականը ցուցադրեց իրենց նախագծած՝ սմբուկի վերամշակման արեւային տեխնիկայի մոդելը։ 

Նախագծի համաձայն ՝ գյուղացին, սմբուկը վերամշակելով, ստանում է  100 դոլար, իսկ արեւով վերամշակելու դեպքում՝ 2000 դոլոր օգուտ։

«Գյուղացուն մենք տալիս ենք բացառիկ  հնարավորություն, որպեսզի այդքան չարչարանքից հետո եկամուտ ստանան, եւ եթե պրոդուկտը վերամշակվի արեւային տեխնոլոգիաներով, մենք կստանանք արտահանմանը միտված էկոլոգիապես մաքուր  արտադրանք»,- ասաց նա։ 

Նրա խոսքով՝ ներկա իշխանությունները քննարկման չեն դրել ծրագիրը՝ ասելով՝ հետաքրքիր չէ։

«Ես նույնիսկ պատրաստ եմ անվճար տրամադրել մեր խմբի աշխատանքները պետությանը, թող կարողանան սա տեղ հասցնել»,-  ասաց Վահան Համազասպյանը։