Բացել լրահոսը Փակել լրահոսը
87643260_178866696888991_623676873976578048_n
A A
Քաղաքականություն

Անդրանիկ Քոչարյանն այս ամիսը բանակի համար «սեւ փետրվար» է անվանում (տեսանյութ)

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փետրվար ամիսը բանակի համար ծանր է համարում, ասում է՝ այն «սեւ փետրվար» է անվանել։

«Պետք է հասնենք նրան, որ Զինված ուժերում ինքնասպանություն չլինի»։

Ըստ նրա՝ ԶՈՒ-ում նման մթնոլորտը շատ հանգամանքներով է պայմանավորված։

«Ունեցել ենք ինչ-որ բացթողումներ, որոնք պետք է շտկենք, բայց դրանք շատ դժվար շտկվելիք խնդիրներ են, որովհետև առնչվում են իրավական, հոգեբանական և այլ խնդիրների հետ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա տեղեկացրեց, որ խնդրել է, որպեսզի իր համար պատրաստեն 18 տարեկանների սթրեսոգեն վիճակի մասին ինֆորմացիա՝ երբ նրանց անցնում են ծառայության։

«Որպեսզի մենք ծրագիր մշակենք ու բանակի ղեկավարության հետ քննարկենք ծառայության բնույթը, էությունը: Մենք պիտի հասնենք նրան, որ բանակում նման դեպքեր չլինեն»,- ասաց նա։

Անդրադառնալով Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նոր հրամանատար նշանակմանը՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Ջալալ Հարությունյանի նշանակումը հրաշալի է համարում։

«Նշանակվել է մի մարդ, որն ունի բավականին խարիզմատիկ կերպար։ Այդպիսի խարիզմատիկ հրամանատարները շատ անհրաժեշտ են մեր բանակի համար, հիշեք՝ 90-ականներին մենք ունեցել ենք հենց այդպիսի խարիզմատիկ զինվորականներ, օրինակ՝ Մոնթե Մելքոնյանը, գեներալ Իվանյանը, բոլորն էլ լեգենդերար էին։ Այն ժամանակվա համար բոլոր հերոսները իրենց հերոսական կեցվածքը նվիրել են մեր հաղթանակներին»,-ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։

«Ջալալ Հարությունյանը փոխարինեց Կարեն Աբրահամյանին, իսկ նա իր ինտելեկտուալ պոտենցիալով բավականին մեծ անելիքներ դեռ պետք է ունենա մեր ԶՈՒ-ի համար։ Իր կառավարման ժամանակ պարզապես նման դեպքեր եղան։ Ջալալը արժանի փոխարինող կլինի այս տրամաբանության՝ ԶՈՒ-ի ուժեղացման, փոփոխությունների, որն անհրաժեշտ է մեր երկրին՝ որպես ընդհանուր անվտանգային համակարգ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նշենք, որ փետրվարի 24-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար։