Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կարևորը՝ արդարությունը հաղթեց․ ի՞նչ է պատմում «Այո»-ի լոգոյի հեղինակի դուստրը (տեսանյութ)

«Ես տեղյակ չեմ եղել, քույրս գրեց, շնորհավորեց, ես էլ զարմացա, հետո խոսեցինք, ասաց, որ հայրս այսպիսի գործ է արել, իրեն պարգև է հասնում, չհավատացի, ուղարկեց մի քանի նյութ, նոր միայն հավատացի»,-այս մասին «Ա1+»-ի պատմեց «Երեկոյան Երևան» թերթի նկարիչ, «Այո»-ի լոգոյի իրական հեղինակ Ստեփան Նարոյանի դուստրը՝ Սյուզաննա Նարոյանը, ով ընդամենը րոպեներ առաջ «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանից ստացել էր մեկ միլիոն դրամ պարգևարում իր հայրիկի աշխատանքի համար։

Սյուզաննա Նարոյանն  ասում է ՝ արդարությունը պետք է հաղթեր։

Հարցին՝ եթե իրեն չասեին, որ լոգոյի հեղինակն իր հայրն է, արդյո՞ք ինքը, տեսնելով այն, կճանաչեր, Ստեփան Նարոյանի դուստրն ասում է․

«Կարող է ինչ-որ բան հիշեի, ուղղակի մենք քանի որ միասին չենք ապրել, շատ նկարներ չեմ տեսել, բայց ինչ-որ բան հիշեցի, երբ նկարը տեսա, ուղղակի շատ պարզ չեմ հիշում»։

Վստահ է՝ միևնույնն է, գաղտնիք չէր մնալու, և այդ մասին կիմացվեր։

Մեր հարցին, թե ի՞նչ է կարծում, եթե Ստեփան Նարոյանը ողջ լիներ, այս ամենին ինչպե՞ս կարձագանքեր, նկարչի դուստրը պատասխանեց․

«Նա շատ կուրախանար, կհպարտանար, ես հիմա հպարտանում եմ իմ հայրիկով, որ իր աշխատանքը գնահատվեց, կարևորը գումարային հարցը չէր, կարևորը, որ իրեն գնահատեցին»,-եզրափակեց նա։