Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Գրգորյան
A A
Քաղաքականություն

«ԱԱԾ-ն զբաղվում է դրանով». Արմեն Գրիգորյանը՝ հայտնի տեսանյութի մասին (տեսանյութ)

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով Ծիծեռնակաբերդում էր՝ հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին, անդրադարձավ հարցին, թե Հայոց ցեղասպանությունը, Սումգայիթի, Բաքվի ջարդերն ինչ տեղ են զբաղեցնելում անվտանգության փոփոխվող ռազմավարությունում։ Գործիչն ընդգծեց, որ հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունների և դրանց հետագա բացառումը Հայաստանի անվտանգության հիմնական հիմնասյուներից մեկն է, և ԱԱ ռազմավարությունում արտացոլված կլինի անվտանգության բոլոր սպառնալիքները։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հետագայում բացառենք որևիցե նման զարգացում, և հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններ իրականացնելը։ Եվ դրա երաշխիքը հզոր Հայաստանն է», - շեշտեց նա։

Անդրադառնալով հարևան երկու երկրներում՝ Իրանում և Վրաստանում կորոնավիրուսի տարածման դեպքերին, Արմեն Գրիգորյանը նշեց՝ նախնական պրոֆիլակտիկ մի շարք քայլեր են կատարվել։

«Փոխվարչապետ Ավինյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվում, որը կապի մեջ է հարևան երկրի առողջապահության համակարգի պատասխանատու կառույցների հետ, ինչպես նաև Հայաստանի ներսում քայլեր են ձեռնարկվում», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Գրիգորյանը նշեց, որ վտանգի դեպքում որոշումներ կկայացվեն։

Նշենք, որ Իրան-Հայաստան սահմանն ուղևորահոսքերի համար փակ է, սակայն բաց է բեռնափոխադրումների համար, իսկ Վրաստանի հետ սահմանը դեռևս բաց է։

Անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, որում մի ադրբեջանցի Հայաստանում է և ծաղրանքով խոսում է Ազգային անվտանգության ծառայության մասին՝ Գրիգորյանն ասաց, որ ԱԱԾ-ն այդ տեսանյութով զբաղվում է և անհրաժեշտության դեպքում հանրության հետ կհաղորդակցվի։ Ճշտող հարցին, թե արդյոք ադրբեջանցի՞ էր տարածված տեսանյութում, ԱԽ քարտուղարը պատասխանեց, որ այդ մասով եթե ինֆորմացիան տարածելու անհրաժեշտություն լինի, ԱԱԾ-ն կխոսի։

Անդրադառնալով «Այո»-ի քարոզարշավը մարտի 2-ից սկսելու հանգամանքին՝ ԱԽ քարտուղարն ասաց, որ դրա մասին շտաբի ղեկավար, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն արդեն խոսել է, նպատակահարմար է եղել այդ օրվանից սկսել՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։

«Եվ կարծում եմ, որ մարտի 2-ից մինչև ապրիլի 3-ը բավարար է, որպեսզի քարոզարշավն իրականացնենք և հաջողությամբ ավարտենք քարոզարշավի ընթացքը», - եզրափակեց նա։