Բացել լրահոսը Փակել լրահոսը
astghik-medical-center-t
A A
Պաշտոնական

Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել և չի մահացել․ «Աստղիկ» ԲԿ-ից հերքում են

Աստղիկ բժշկական կենտրոնը Ֆեյսբուքի իր էջում հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, թե ԲԿ-ում Իրանի քաղաքացի է մահացել։

«Հարգելի քաղաքացիներ, այսօր մամուլում տարածվեց կեղծ տեղեկատվություն այն մասին, որ Աստղիկ բկ-ում մահացել է Իրանի հանրապետության քաղաքացի՝ երկկողմանի թոքաբորբից:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում. Աստղիկ բկ-ում վերջին օրերին Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել և չի մահացել:

Աստղիկ բկ-ի հետ կապված ցանկացած ինֆորմացիա ստանալու համար, խնդրում ենք, հետևեք մեր էջին»,- ասված է հաղորդագրության մեջ: