Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Գյումրիում խնկարկեցին Սումգայիթի զոհերի հիշատակը (տեսանյութ)

Սումգայիթյան ջարդերից 32 տարի անց:Գյումրիում ծաղիկներ են խոնարհվել Սումգայիթի զոհերի հիշատակին:

Իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել մտավորականներ, քաղաքական, հասարակական գործիչներ ու շարքային քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց եւ իրականացվեց տեղի հայ բնակչության եղեռնն ու տեղահանությունը, որի նպատակն էր կանխել Արցախյան շարժումը:

Այսօր էլ, չնայած Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանը, հայը չի մոռանում իր պատմությունը եւ ամեն տարի խնկարկելով զոհերի հիշատակը՝ այն փոխանցում է սերնդեսերունդ: