Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 մեքենա (տեսանյութ)

Երթևեկության անվտանգության ապահովման նպատակով Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակվում են։

Փետրվարի 26-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։
Արդյունքում տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 11 մեքենա։

Հայտնաբերվեց նաև թաղանթապատ հողմապակիով 8 մեքենա, 3 տրանսպորտային միջոց գտնվում էր հետախուզվում մեջ, իսկ մի մեքենայի վարորդ երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ միտումնավոր խախտումներ էր կատարում։


4 մեքենայի վարորդ չուներ վարորդական իրավունքի վկայական, մեկ մեքենա առանց համարանիշի էր, ևս մեկ մեքենայի վարորդ գտնվում էր ոչ սթափ վիճակում։
Բոլոր օրինախախտները ենթարկվեցին պատասխանատվության։
Հարգելի վարորդնե՛ր, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։