Բացել լրահոսը Փակել լրահոսը
pizap
A A
Քաղաքականություն

«Դատ են ուզում, թող լինի դատ»․ ԼՀԿ-ն դատի է տվել Լեւոն Զուրաբյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատական հայց է ներկայացրել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի դեմ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհդի անդամ Դավիթ Խաժակյանը «Ա1+»-ին հայտնեց, որ հայցը վերաբերում է վերջերս Լևոն Զուրաբյանի կողմից  հարցազրույցներից մեկում արված հայտարարությանը։

«Նա պնդել է, որ «Լուսավոր Հայաստանը» մի օլիգարխի՝ Միքայել Մինասյանի պրոյեկտն է՝ ստեղծված նրա կողմից»։

Խաժակյանը նշեց, որ Զուրաբյանից հերքում են պահանջում։

Խաժակյանն ասաց, որ իրենց համար այդ հայտարարությունը ոչ միայն զրպարտություն է, այլ նաև վիրավորական է․

«Նա մեզ փորձում է կապել նախին ուժի ներկայացուցիչների հետ, և դա իրականությանը չի համապատասխանում, բայց այսքան ժամանակ այդ նույնաբովանդակ նյութը տարածվել է ֆեյսբուքյան ֆեյքերի միջոցով»։

Խաժակյանը նշեց, որ այդ հայտարությունը պետք է իրավական գնահատականի արժանանա։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ա1+»-ին ասաց, որ իր խոսքի տերն է․

«Դատ են ուզում, թող լինի դատ»։

Նշենք, որ ԼՀԿ-ն որպես պահանջ նշել է պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը։