Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Քաղաքականություն

Հայկական արտադրանքի ալկոգելերից հոտ չի գալիս, կոչ եմ անում դրանից օգտվել․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստին, մինչև օրակարգային հարցերին անդրադառնալը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, զեկուցելով կորոնավիրուսի վերաբերյալ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, կոչ արեց քաղաքացիներին խուսափել հազացող, փռշտացող մարդկանց հետ շփումից, պահպանել հիգիենիայի կանոնները, հատկապես ձեռքերը լվանալու տեսանկյունից։

Դրանք, ըստ նախարարի, կանխարգելման ամենաէֆեկտիվ միջոցներն են։

«Ձեռքերը հաճախ լվացեք, եթե հնարավոր է անտիսեպտիկ նյութերով»,- նշեց Արսեն Թորոսյանը։ Արձագանքելով նախարարին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե հիմա տարածված են սպիրտային հիմքով ձեռքերի ալկոգելերը, և խորհուրդ տվեց քաղաքացիներին օտվել հայկական արտադրանքից։

«Ընդ որում՝ ուշադրություն եմ հրավիրում, որ հայկական արտադրության շատ լավ ալկոգելեր կան։ Կոչ եմ անում, օգտվել հայկական արտադրանքից, մանավանդ, որ մյուսներից հաճելի հոտ չի գալիս, իսկ հայկականից ընդհանրապես հոտ չի գալիս»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։