Բացել լրահոսը Փակել լրահոսը
2012-10-20_Борис_Немцов
A A
Քաղաքականություն

Նեմցովի սպանությունից անցել է 5 տարի․ նրա հարցազրույցը «Ա1+»-ին՝ մահվանից մոտ մեկ տարի առաջ (տեսանյութ)

5 տարի առաջ՝ 2015 թվականի հունվարի 27-ին սպանվեց ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը։

Այսօր Մոսկվայում՝ նրա սպանության վայրում ակցիա է նախատեսվում։

Հիշեցնենք, որ քաղաքական գործիչը գնդակահարվեց 2015 թվականի փետրվարի 27-ին Կրեմլից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջին։

2017-ին Մոսկվայի շրջանային զինվորական դատարանը Նեմցովի սպանության համար մեղավոր է ճանաչել Զաուր Դադաևին, եղբայրներ Անզոր և Շադիդ Գուբաշևներին, Տեմիրլան Էսկերխանովին և Խամզատ Բախաևին:

Բորիս Նեմցովը մահվանից մոտ մեկ տարի առաջ հարցազրույց էր տվել «Ա1+»-ին, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։