Բացել լրահոսը Փակել լրահոսը
Hivandanoc
A A
Հասարակություն

Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը. Aliq.ge

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն քիչ առաջ անցկացրած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանում արձանագրվել է Կորոնավիրուսի առաջին դեպքը:

Վարակը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, ով երեկ Ադրբեջանից է մուտք գործել Վրաստան: Պացիենտն այժմ գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում:

Առողջապահության նախարարը Վրաստանի բնակչությանը կոչ է անում չմատնվել խուճապի ու վստահեցրել է, որ տարվում են անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ: