Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարարի հետ (տեսանյութ)

Փետրվարի 26-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ:

ԱԳ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով հարաբերություններին նոր թափ հաղորդելու ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այս համատեքստում մեծապես կարևորվեց նաև հայ համայնքի պատմական ներկայությունը Սուրբ վայրերում և նրա ներդրումը Պաղեստինի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում: 

Պաղետինի ԱԳ նախարարը ներկայացրեց Մերձավորարևելյան խաղաղության գործընթացի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, այդ համատեքստում վերջին զարգացումներ և պաղեստինյան կողմի դիրքորոշումները։ Նախարար Մնացականյանն ներկայացրեց Մերձավորարևելյան խաղաղության գործընթացի այդ թվում Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը:

Նախարարներ Մնացականյանն ու ալ Մալիքին նաև անդրադարձան տարածաշրջանային ու միջազգային արդիական այլ խնդիրների: 

Հայաստանի ԱԳ նախարարը իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: