Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport kananc futbol
A A
Սպորտ

Հայաստանի կանանց հավաքականը համալրում է ստացել արտասահմանից

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը փետրվարի 28-ից մինչև մարտի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի կենտրոնը։

Հավաքի շրջանակներում մեր հավաքականը երկու ընկերական հանդիպումներ կանցկացնի Լիտվայի ազգային թիմի հետ։ Խաղերը կկայանան մարտի 4-ին և 6-ին, «Փյունիկ» մարզադպրոցի արհեստական խաղադաշտում։

Մարզահավաքին և ընկերական հանդիպումներին մասնակցելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․

Դարպասապահներ

Աննա Կարապետյան – «Ալաշկերտ»

Անաստասիա Կլիմովա – «Շիրակ-Հոմենմեն»

Լենա Անդրիասյան – «Ալաշկերտ»

 

Պաշտպաններ

Մարիա Սախինովա – «Ալաշկերտ»

Նորա Եղյան – «Ալաշկերտ»

Մարինե Կարապետյան – «Ալաշկերտ»

Լիանա Ղազարյան – «Գյումրի»

Քսենիա Գարանինա – «Շիրակ-Հոմենմեն»

Անի Կարապետյան – «Ալաշկերտ»

 

Կիսապաշտպաններ

Լուիզա Ղազարյան – «Ալաշկերտ»

Անի Ղուկասյան – «Ալաշկերտ»

Տաթևիկ Մովսիսյան – «Ալաշկերտ»

Օքսանա Պիզլովա – «Գյումրի»

Տատյանա Դոլմատովա – «Շիրակ-Հոմենմեն»

Էմմա Բաբայան – «Շիրակ-Հոմենմեն»

Նայիրի Դեր-Մկրտչյան – «Սըրֆ Լոս Անջելես» (ԱՄՆ)

Օլգա Օսիպյան – «Վոսխոդ» (Ուկրաինա)

Նենսի Ավեսյան – առանց ակումբ

Անյուտա Գալստյան – «Շիրակ-Հոմենմեն»

 

Հարձակվողներ

Պայծառ Ասատրյան – «Ալաշկերտ»

Աննա Դալլաքյան – «Գյումրի»

Մարալ Արթին – «Լենս» (Ֆրանսիա)

Նելլի Խալաթյան – «Ալաշկերտ»