Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քաղաքացին հայրենիք է վերադարձել 30 տարի անց, ծանր վիճակով․ի՞նչ են պատմում հարազատները (տեսանյութ)

69-ամյա Կամսար Կարապետյանը շուրջ 30 տարի ապրել է Ռուսաստանի Դաշնության Նորիլսկ քաղաքում։ Հարզատների հետ մշտական կապի մեջ է եղել, սակայն վերջին մեկ տարում Կարապետյանի վիճակը էականորեն վատացել է։

Հարազատները պատմում են, որ Կարապետյանը այդ քաղաք էր մեկնել աշխատելու նպատակով, սակայն այնտեղից վերադառնալ չի կարողացել։

«Մենք ուզել ենք վերադարձնել մեր եղբորը, դիմել ենք բոլոր վերադաս մարմիններին նախկինում, ոչ մեկ արձագանք չի տվել»,-պատմում է Կարապետյանի քույրը՝ Անահիտ Կարապետյանը, որը նաև նշում է՝ վերջին մեկ տարում, երբ եղբոր վիճակը եղել է ծայրահեղ ծանր, նրանից ոչ մի լուր չեն ունեցել։

Հարազատները դիմել են ՀՀ կառավարությանը և հենց կառավարության աջակցությամբ էլ Կարապետյանը հունվարին տեղափոխվել է Հայաստան։

Հիվանդանոցի բուժանձնակազմից էլ փոխանցեցին, որ վերջին շրջանում Կարապետյանի վիճակը կայունացել է, մինչդեռ հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։