Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport hradzig
A A
Սպորտ

Գոռ Խաչատրյանը՝ հրաձգության Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում գերազանց է հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Խաչատրյանը:

Ինչպես հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, Երիտասարդների պայքարում մեր 15-ամյա հրաձիգը «խառը վազք» 20+20  կրակոցներով մրցաձևում վաստակելով 382 միավոր, գրավել է առաջին տեղը և նվաճել աշխարհամասի չեմպիոնի կոչումը։ Գոռ Խաչատրյանը միաժամանակ լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա։