A
A
ԵՄ դեսպանը՝ վիզայի ռեժիմի ազատականացման մասին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր Ազգային ժողովում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց անդրադարձավ վիզաների ռեժիմի դյուրացմանը։
Նա նշեց, որ սա նախատեսված է ԵՄ-ի և Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրով։
Դեսպանն ասաց, որ անցյալ տարի Եվրահանձնաժողովն առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման գործընթացում․
«Մենք պետք է մշակենք ճանապարհային քարտեզ, որը կհանգեցնի վիզայի ռեժիմի ազատականացման համաձայնագրին»,- նշեց նա։
Դեսպանն ընդգծեց նաև, որ մեր երկրում դիվանագիտական ներկայացուցչություն ունեցող անդամ պետություններն առավելագույնս ներգրավված են վիզայի դյուրացման գործում։