Բացել լրահոսը Փակել լրահոսը
AN cover
A A
Պաշտոնական

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը փոխվել է (տեսանյութ)

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով:

Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վերջինիս հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր` մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

Ժամանակավոր պաշտոնակատարը զբաղվելու է Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 77-Ա որոշման պահանջների կատարմամբ:

Նշենք նաեւ, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները իրենց անհամաձայնությունն են հայտնում կենտրոնի տնօրենի աշխատանքից ազատման և կենտրոնի շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ։ Նրանք ակցիա են անում